«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գյումրիում երթ և հանրահավաք անցկացվեց

Գյումրիում երթ և հանրահավաք անցկացվեց
21.04.2018 | 12:22

Երեկ ժամը 18-ին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքին հաջորդած երթը ընթացքում դարձավ ավելի բազմամարդ: Երթի մասնակիցներն անցան քաղաքի մի շարք փողոցներով, զուգահեռ մեքենաներն էին միանում ազդանշաններով: Երթի մասնակիցներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ:


Երթը ավարտվեց Թատերական հրապարակում, որտեղից մեկնարկել էր և որոշվեց կրկին նույն ժամին հավաքվել Թատերական հրապարակում՝ մինչ այդ ժամը նաև հնարավոր համարելով ինքնակազմակերպվող խմբերի բողոքի ակցիաների իրականացումը:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ